Մաջադիա
| բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մաջադիա | |||
վրաց.՝ მაჭატია
| |||
| 41°26′55″N 43°30′55″E / 41.44861°N 43.51528°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
| Շրջան | Ախալքալաքի | ||
| Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
| ԲԾՄ | 1730 մ | ||
| Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
| Բնակչություն | 767[1] մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | Հայեր 99,9 % | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Մաջադիա (վրաց.՝ მაჭატია ), գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1680-1740 մ բարձրության վրա, Ախալքալաք – Բակուրիան մայրուղուց 1,5 կմ հեռու։ Գյուղում բնակվում է 302 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1235 մարդ՝ բոլորն ազգությամբ հայ։ Մաջադիա գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները գաղթել են Էրզրումի վիլայեթի Ումուտում գյուղից։ Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 556 հա, խոտհարքեր՝ 15հա, արոտավայրեր՝ 904հա։
Մաջադիայի դպրոցում սովորում է շուրջ 97 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։ Մաջադիայի եկեղեցին 1840-1850-ական թվականներին հիշվում էր Սբ. Հարություն, իսկ 1860-ականների սկզբից արդեն Սբ. Լուսավորիչ անվամբ։ Մաջադիայից 0,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է շրջաբնակ հայության կարևոր ուխտատեղերից մեկը՝ Սբ. Հովհաննես վանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||||||||||||||

