Jump to content

Լոմատուրցխ

Coordinates: 41°34′00″N 43°29′00″E / 41.56667°N 43.48333°E / 41.56667; 43.48333
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լոմատուրցխ
վրաց.՝ ლომატურცხი
41°34′00″N 43°29′00″E / 41.56667°N 43.48333°E / 41.56667; 43.48333
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ՀամայնքԱխալքալաքի շրջան
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն329 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,8 %
Ժամային գոտիUTC+4
Լոմատուրցխ (Վրաստան)##
Լոմատուրցխ (Վրաստան)
Լոմատուրցխ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Լոմատուրցխ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Լոմատուրցխ (վրացերեն՝ ლომატურცხი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 19 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի ստորոտին։ Գտնվում է ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

Հաշվառման տարեթիվը Ընդհանուր թիվը Տղամարդիկ Կանայք
2002[1] 522 270 252
2014[2] 329 158 171

Գյուղում գործում է ութամյա դպրոց։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները գաղթել են 1830 թվականին՝ Էրզրումի վիլայեթի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից։ Սկզբնական շրջանում բնակվել են Ախալքալաքի Էխտիլա գյուղում, իսկ 1937 թվականին նրանց մի մասը տեղափոխվել է Լոմատուրցխ։

Լոմատուրցխի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 656