Կիրովական (Ախալքալաքի շրջան)
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Կիրովական | |||
վրաց.՝ კიროვაკანი
| |||
| 41°23′40″N 43°24′18″E / 41.39444°N 43.40500°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
| Շրջան | Ախալքալաքի | ||
| Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
| ԲԾՄ | 1730 մ | ||
| Բնակչություն | 331 մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | Հայեր 99,7 % | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Կիրովական (վրաց.՝ კიროვაკანი ), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 8 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրովականը հիմնադրել են 1936 թվականին՝ Ծալկայի շրջանի Դարագյուղ գյուղից տեղափոխված հայերը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։
Կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա դպրոց և գրադարան։ Կիրովականի մոտակայքում գտնվում են Զրեսկ գյուղի և երկու եկեղեցու ավերակներ, որտեղ հայտնաբերվել են խաչքարեր, թոնիրներ, կավե ամաններ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հիմնականում հայեր են։
| Հաշվառման տարեթիվը | Ընդհանուր թիվը | Տղամարդիկ | Կանայք |
|---|---|---|---|
| 2002[1] | 457 | 226 | 231 |
| 2014[2] | 331 | 167 | 164 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
| |||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 466)։ |

