Բուղաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բուղաշեն
վրաց.՝ ბუღაშენი
Bughasheni (view from Kotelia).jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1720 մ
Բնակչություն460 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,7 %
Ժամային գոտիUTC+4
##Բուղաշեն (Վրաստան)
Red pog.png
##Բուղաշեն (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Բուղաշեն (վրաց.՝ ბუღაშენი), հայաբնակ գյուղ Ջավախքում` Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, շրջանի վարչական կենտրոն Ախալքալաք քաղաքից 12 կմ հյուսիս։ Տեղադրությունը ծովի մակերևույթից 1690-1720 մ է[1]։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուղաշենի բնակիչների նախնիները 1830 թվականին փոխադրվել են Կարնո գավառի Տանձուտ և Բռնակապան գյուղերից[1]

Բնակչության թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Բուղաշեն գյուղի բնակչության թվաքանակն ըստ տարիների՝

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1840[1] 101 (հայեր)
1887[1] 411 (հայեր)
1900[1] 507 (հայեր)
1914[1] 651 (հայեր)

այլ տվյալներով՝ 750 (հայեր)[2]

1921[1] 390 (հայեր)
1987[1] 890 (հայեր)
2002[3] 744 (հայեր)
2014[4] 460 (հայեր)

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուղաշեն գյուղի տարածքում առկա են բազմաթիվ հուշարձաններ։ Այստեղ է գտնվում 1830-ական թվականներին կառուցված Սուրբ Հարություն եկեղեցին[1][5], հին հայկական գերեզմանոց և այլ պատմամշակութային հուշարձաններ[1]։

2019 թվականի հունվարի 20-ին գյուղում բացվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին[6]։ Հուշարձանի բացման կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը Վրաստանում բողոքի նոտա է հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն, Սամվել Կարապետյան, «Ջավախք» Archived 2020-09-29 at the Wayback Machine., Երևան 2006 թվական։
  2. “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, ст. 102
  3. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-19-ին։ Վերցված է 2012-07-05 
  4. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 16 აგვისტო 2016 
  5. «Արձագանք», 1885, N 3, էջ 43։
  6. «Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին» (արխիվացված)։
  7. «Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Թիֆլիսի սրտում Հ. Ալիևի անվան հրապարակ բացել, իսկ ջավախքցին իր հերոսի կիսանդրին չի կարող վերաբացել» (արխիվացված)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 606 CC BY-SA icon 80x15.png