Միքայել Ավագյան
Միքայել Վլադիմիրի Ավագյան | |
---|---|
1957թ., ապրիլի 19 - 1994թ., մարտի 6 | |
Ծննդավայր | Բուղաշեն, Վրացական ԽՍՀ |
Մահվան վայր | Հորադիզ (արցախա-ադրբեջանական շփման գիծ) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Հայաստան |
Հրամանատարն էր | Մեղրիի ջոկատի հետախուզական վաշտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Միքայել Վլադիմիրի Ավագյան (կեղծանունը՝ Կոբրա, ապրիլի 19, 1957, Բուղաշեն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1994, Հորադիզ, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1][2][3], հետախույզ, Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի աշխատակից[2]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Ավագյանը ծնվել է Խորհրդային Վրաստանի Բուղաշեն բնակավայրում (Ջավախք) 1957 թվականի ապրիլի 19-ին[1]։
Միքայել Ավագյանը եղել է Վրացական ԽՍՀ-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչ և մինչև 1990 թվականն աշխատել է Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում։ 1990 թվականի վերջին նա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստանի ԽՖՍՀ, իսկ 1991 թվականին արդեն բնակվելիս է եղել Հայաստանի Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում։ Աշխատել է «Հայգազարդ» ընկերության Գորիսի մասնաճյուղում։ Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը[3]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Միքայել Ավագյանն ընտանիքով տեղափոխվել է Արցախ և մասնակցել Արցախյան ազատամարտին։ Ռազմական գործողություններին մասնակցել է որպես հետախույզ, եղել է հետախուզական ջոկատի հրամանատար։ 1994 թվականի մարտի 6-ին Միքայել Ավագյանը Հորադիզում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է[1][2][3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի հիշատակ ազատամարտիկ Միքայել Ավագյանի՝ հայրենի Բուղաշեն գյուղում 1994 թվականին տեղադրվել է նրա կիսանդրին։ 2018 թվականին կիսանդրին նորոգվել է, բարեկարգվել է տարածքը, և տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր վերաբացում, ինչին մասնակցել են նաև Վրաստանի պետական բարձրաստիճան հայ պաշտոնեաներ։ Այդ իրադարձությունը հանգեցրել է Ադրբեջանի Հանրապետության պետական և հասարակական շրջանակների կողմից բողոքի, Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել է բացատրության, Վրաստանին է ուղարկվել բողոքի նոտա, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել ադրբեջանցիների բողոքի ցույց։ Դեպքի առթիվ բողոքի միջոցառումներ են իրականացրել նաև Վրաստանում բնակվող հայերը, իսկ Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայերի հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ[3][4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Ավագյանը ամուսնացած է եղել։ Կինը Մանուշակ Ավագյանն է[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան 1988-1994», Երևան 2004 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 «Реакция Совета на ажиотаж по поводу бюста Авагяна» (արխիվացված)(ռուս.):
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին. մերկացվել է ադրբեջանական հերթական սուտը» Արխիվացված 2019-05-01 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ «Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման պահանջը ադրբեջանական սադրանք է. Էդուարդ Այվազյան» Արխիվացված 2022-02-11 Wayback Machine (արխիվացված)։