Մեղրիի շրջանի կամավորական ջոկատներ, կազմավորվել են 1989 թվականին Մեղրիում, Ագարակում և շրջանի գյուղերում (Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, Ալիդարա, Շվանիձոր, Լեհվազ, Կարճևան, Մարալզամի)։ 1990 թվականների վերջին ջոկատների հիմքի վրա ստեղծվել է Մեղրիի կամավորական վաշտը, 1992 թվականին՝ առանձին մոտոհրաձգային, 1993 թվականի ապրիլին՝ պայմանագրային գումարտակները։ 1989-1994 թվականներին ջոկատները կամ գումարտակները մասնակցել են Մեղրիի սահմանների, Կապանի (Գեղի, Դավիթ Բեկ) և ԼՂՀՔաշաթաղի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ, Յուխարի Աբդուլռահմանբեկլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ղ.Հովհաննիսյանը, Ա.Թումանյանը, Ա.Մովսիսյանը, Ռ.Գաբրիելյանը, Ա.Նիկողոսյանը, Ռ.Մկրտչյանը, Հ.Աղաբեկյանը, Դ.Անանյանը, Մ.Անտոնյանը, Ա.Կարապետյանը։ Ջոկատից զոհվել է 21 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։