Հորադիզ (քաղաք Արցախում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոռատունիքից)
Քաղաք
Հորադիզ
ադրբ.՝ Horadiz
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՖիզուլիի շրջան
Տվյալ կարգավիճակում2007 հոկտեմբերի 23 թվականից
ԲԾՄ160 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն3950 մարդ (2008)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 141
Փոստային ինդեքսAZ3000
Փոստային դասիչAZ1900
Հորադիզ (քաղաք Արցախում) (Ադրբեջան)##
Հորադիզ (քաղաք Արցախում) (Ադրբեջան)

Հորադիզ (ադրբ.՝ Horadiz), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Ֆիզուլիի շրջանում, Արաքս գետի ձախ ափին։ Մինչև 2007 թվականը քաղաքատիպ ավան էր։ Բնակչությունը՝ 7600 մարդ (2019)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում Հորադիզը մտնում էր Ռուսական կայսրության Շուշի գավառի կազմի մեջ[2]։ Արցախյան պատերազմի ժամանակ այստեղ անցել են ծանր մարտեր։ 1993 թվականի հոկտեմբերի 24-ին Հորադիզն ազատագրել են հայկական զորքերը։

1994 թվականի հունվարի 5-ին, ադրբեջանական զորքերի հակահարձակման արդյունքում քաղաքը անցել է Ադրբեջանի վերահսկման տակ։ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով քաղաքատիպ ավան Հորադիզին շնորհված է եղել քաղաքի կարգավիճակ։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը քաղաքը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում հայ-ադրբեջանական շփման գծից։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.stat.gov.az/menu/6/statistical_yearbooks/source/demoqraphy_2019.zip
  2. baku.ru
  3. «Սեյիդ Շուշեցի (1889—1965)». Baku Pages. 2008 թ․ հոկտեմբերի 21.