Գոման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գոման
გომანი
Կոորդինատներ: 41.495966°0′0″ հս․ լ. 43.534199°0′0″ ավ. ե. / 41.49597° հս․. լ. 43.53420° ավ. ե. / 41.49597; 43.53420
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախեթի
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1830 թ.
Այլ անվանումներԳոմ
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն913 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնեություն
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ+995
##Գոման (Վրաստան)
Red pog.png
Գոմանը արևելյան կողմից։
Աբուլի պատկերը Գոման գյուղից։

Գոման (վրաց.՝ გომანი), գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում: Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 913 մարդ[1]:

Ապրում են ամբողջությամբ հայեր: Գտնվում է ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։

Գոման (Գոմ) գյուղը Ջավախք աշխարհի նշանավոր շեներից է:Գյուղը աչքի է ընկնում իր անվանի մարդկանցով, ազգային ավանդույթներով,սերնդաց հայեցի դաստիրակությամբ,աշխատասիրությամբ և չքնաղ գեղեցկությամբ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմանը հայկական գյուղ է,հայի ձեռքերով կերտված,գտնվում է Ջավախք աշխարհի Ախալքալաք գավառում:Այն Ախալքալաքից 14կմ հեռավորության վրա է գտնվում:

Գոման գյուղը ծովի մակարդակից 1850 մ. բարձրության վրա է գտնվում:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն զբաղեցնում է 1293հա ընդհանուր հողատարածք,որից 540-ը վարելահող է։

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ,հացահատիկային և կարտոֆիլի մշակությամբ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման ցամաքային է,կարելի է ասել նույնիսկ բարեխառն։Ամառը բավական կարճատև է ու զով,ձմեռը նկատելիորեն տևական,քիչ խոնավ ու ցուրտ արևոտ օրերի առատությամբ։

Միջին ջերմաստիճանը ձմռանը իջնում է մինչև 8-9C,իսկ ամռանը կազմում է 17-18C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները եկել են պատմական Հայաստանի Կարնո(Էրզրում) գավառի տարբեր գյուղերից(1830թ)։Այժմյան գոմանցիների նախնիները սկզբում բնակություն են հաստատել դարձյալ Էրզրումի Ճինիս գյուղից գաղթած Տեր Մղդեսի վերակերտած Արագովա գյուղում։Այնուհետև,1845թ գարնանը,վերաբնակվել են այժմյան Գոման գյուղում։Գոմանցիները իրենց բնակատեղին հիմնել են նախկինում կիսավեր դարձած Գոմ շենում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանիկ Ավագյան, Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 408 էջ:
  • Վանիկ Ավագյան, Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 479 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016