Վանիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանիկ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վանիկ Ավագյան
Ծնվել է1941
ԾննդավայրՓոքր Սամսար, Վրաստան
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ

Վանիկ Ոսկանի Ավագյան (1941, Փոքր Սամսար, Վրաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, լրագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականին Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում: Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, ապա 1959 թվականին ավարտել է Բարալեթ գյուղի միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև անցել է մանկավարժական աշխատանքի, եղել է ծննդավայրի դպրոցի փոխտնօրենը (1973-1990), ապա տնօրենը (1990 թվականից): Միաժամանակ 2000 թվականից «Հայ գրականության պատմություն» է դասավանդել Երևանի Ք. Քրքորյանի անվան տնտեսաիրավաբանական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի բանասիրական բաժնում:

Նպաստել է դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակման աշխատանքներին: 1990 թվականի ընտրվել է Համայն հայության ուսուցիչների միության անդամ[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռան գույներ (բանաստեղծություններ), Թբիլիսի, Մերանի, 1992, 70 էջ:
  • Տառապանքի արշալույսներ (վեպ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 320 էջ:
  • Անտեսանելի արցունքներ (պատմվածքներ, մանրապատումներ, վիպակներ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 304 էջ:
  • Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 408 էջ:
  • Լեռան գույներ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 335 էջ:
  • Լեռնաշխարհի սրնգահարը (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 408 էջ:
  • Ճակատագրի նվագներ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 335 էջ:
  • Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 479 էջ:
  • Գարուն (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 112 էջ:
  • Կարնո կարոտ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 220 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արյունոտ արշալուս (հատված համանուն վեպից): Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 62-66:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 62: