Կարծախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարծախ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կարծախ
վրաց.՝ კარწახი
Kartsakhi Church 1.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1860 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն776 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
##Կարծախ (Վրաստան)
Red pog.png
##Կարծախ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Կարծախ կամ Կարզախ, (վրաց. კარწახი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 29 կմ հարավ-արևելք, Խոզապին լճից արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1860 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ուներ 1225 բնակիչ (300 ընտանիք), մինչև 1960 թվականը՝ մոտ 4500 բնակիչ (800—900 ընտանիք)։ Միայն 1950-1960-ական թվականներին շուրջ 400—500 ընտանիք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայաստանում (հիմնականում Երևանում) և Հյուսիսային Կովկասում (Արմավիր

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 891
2014[2] +776

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ (հացահատիկների մշակություն) և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գործում էր կաթի վերամշակման գործարան, այն մսակաթնային պետական տնտեսություն էր։

Գյուղում կար միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծախի հայերը գաղթել են 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլայեթի Օգոմի, Ալվար, Երկնիստ, Մեծ Դու և Փոքր Դու գյուղերից։

1881 թվականին Կարծախում բացվել է մեկդասյա դպրոց։ Պահպանվում է 1894 թվականին կառուցված եկեղեցին (Սուրբ Կարապետ), որին կից գործել է 4-դասյա դպրոց։

1918 թվականի մայիսին թուրք նվաճողների արշավանքի հետևանքով գյուղի հայերը տեղահանվել և ժամանակավորապես հաստատվել են Ծալկայում։

Կարծախում է ծնվել աշուղ Ջիվանին։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-19-ին։ Վերցված է 2017-07-22 
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 16 აგვისტო 2016 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326 CC BY-SA icon 80x15.png