Դադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դադեշ
վրաց.՝ დადეში
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի շրջան
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն760[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,3 %
Ժամային գոտիUTC+4
Դադեշ (Վրաստան)##
Դադեշ (Վրաստան)
Դադեշ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Դադեշ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Դադեշ (վրաց.՝ დადეში), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում[2]։

Դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Դադեշ գյուղն իր աշխարհագրական դիրքով ընդգրկված է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներից՝ Վերին Ջավախք֊ի կազմում։

Աշխարհաքաղաքական վայրիվերումներից ելնելով Դադեշ գյուղը ներկա պահին գտնվում է Վրաստանի կազմում, Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 13 կմ հարավ-արևմուտք,  ծ.մ. 1880-1992 մ բարձրության վրա, Թուրքիա-Վրաստան սահմանով ձգվող ջրբաժան լեռնաշղթայի հյուսիսահայաց ստորոտին։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 760 մարդ[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչների նախնիները եկել են 1828-1830 թվականներին Արևմտյան Հայաստանի, Էրզրումի նահանգի Աշկալա, Ջինիս գյուղերից, Մուշից, Կարսից, Արդահանից։ Նախ բնակություն են հաստատել Չիֆիկ և Չամդուրա գյուղերում, ապա 1845-46 թվականներին տեղափոխվել են Դադեշ, որտեղ մինչ իրենց ներգաղթն ու վերաբնակվելը ապրում էր բնիկների 14 հայ ընտանիք։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 806 հա, խոտհարքեր՝ 170 հա, արոտավայրեր՝ 1597 հա։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, դպրոցում սովորում է շուրջ 116 աշակերտ, դասավանդում՝ 33 ուսուցիչ։

Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սբ. Աստվածածին հին եկեղեցին։ 1867թ. հին եկեղեցուն հարավից կից կառուցվել է նոր ու ավելի ընդարձակ համանուն եկեղեցի։ Երկարամյա դադարից հետո, 2014 թ․, ծագումով Դադեշ գյուղից, Լյուդվիգ և Վալենտինա Թումասյանների նախաձեռնությամբ սկսվում է եկեղեցու վերանորոգման-վերակառուցման աշխատանքները, ավարտուն տեսքի է բերվում 2017 թ․։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)
  2. Վրաստանի վարչատարածքային բաժանում Արխիվացված 2013-09-19 Wayback Machine (վրաց.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 261