Բոզալ (վրաց.՝ ბოზალი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում[2]։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Ախալքալաքից հեռու է 21 կմ։
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 174 մարդ[1]։