Խոսպիա (վրաց.՝ ხოსპიო) - Խոսպիո, գյուղ ՎրաստանիԱխալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ, Աբուլ լեռան արևելյան կողմում։ Գյուղի միջով հոսում է Փարվանա գետը։
Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, հույներ։ 1950 թ.-ից Խոսպիան մտել է Վաչիանի մսա-կաթնային սովետական տնտեսության մեջ։ Ունի հայկական և վրացական ութամյա դպրոցներ, երեք եկեղեցի։ Խոսպիայի հայերը գաղթել են Էրզրումի վիլայեթիՇինետ գյուղից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։