Կարտիկամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կարտիկամ
վրաց.՝ კარტიკამი
Կոորդինատներ: 41°24′30″ հս․ լ. 43°32′26″ ավ. ե. / 41.40833° հս․. լ. 43.54056° ավ. ե. / 41.40833; 43.54056
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1740 մ
Բնակչություն1695 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմհայ կաթոլիկներ
##Կարտիկամ (Վրաստան)
Red pog.png
##Կարտիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Կարտիկամ (վրաց. კარტიკამი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավային կողմում։ Գտնվում է Ախալքալաքից 5 կմ արևելք, ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ (հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակություն) և անասնապահությամբ։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 2017
2014[2] 1695

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1886 թվականին), գրադարան, կինոկետ, բուժկետ, կապի բաժանմունք։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները գաղթել են 1829—1830 թվականներին, Արևմտյան Հայաստանի Արդահանի գավառի Վել գյուղից։ Մի քանի ընտանիք գաղթել են 1917-1920 թվականներին։ Մի մասը հաստատվել են Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում։

1904 թվականին կառուցված եկեղեցու մոտակայքում կա հին գերեզմանոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png