Վրացերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վրաց.ից)
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Վրացերեն
ქართული ენა
ქართული.png
Վրացերեն
Տեսակլեզու, Գրական լեզու և կենդանի լեզու
Ենթադասքարթվելական լեզուներ
ԵրկրներՎրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
Աբխազիա Աբխազիա
Հարավային Օսիա Հարավային Օսիա
Թուրքիա Թուրքիա
Ռուսաստան Ռուսաստան
Իրան Իրան
Պաշտոնական կարգավիճակՎրաստան Վրաստան
Խոսողների քանակ3 700 000 մարդ (2014)
Լեզվակիրների թիվը5 միլիոնից ավել
Գրերի համակարգվրացական գիր
IETFka
ԳՕՍՏ 7.75–97гру 158
ISO 639-1ka
ISO 639-2geo (B) kat (T)
ISO 639-3kat

Քարթվելալեզու պետությունների քարտեզ (hy).svg
Վրացերեն խոսողների տարածվածությունը
Georgian language Վիքիպահեստում

Վրացերեն (ինքնանվանում՝ ქართული ენა ― քարթուլի էնա), քարթվելական լեզվախմբին պատկանող լեզու։ Վրաստանի պաշտոնականն լեզուն և Կովկասի որոշ ազգությունների գրական լեզուն։

Վրացերեն խոսում է մոտավորապես 5 միլիոն մարդ Վրաստանում և մի քանի հազարը՝ այլ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում և Թուրքիայում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերենը Քարթվելական լեզվաընտանիքի առաջատար լեզուն է, որի մեջ են մտնում նաև սվաներենը, մեգրելերենը և լազերենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները հանգեցրել են այն ենթադրության, որ մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբներին գոյություն է ունեցել մեկ ընդհանուր լեզու։ Վերջինս պայմանականորեն անվանում են նախաքարթվելական[1]։

Վրացերենի զարգացումը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների.

  • հին 5 - 11 դարերից,
  • միջին 12 - 18 դարերից
  • նոր 19 դարից։

Բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերենը ունի մի քանի բարբառներ, որոնց տարբերությունը շատ չնչին է.

  • քարթլիի
  • կախեթիի
  • իմերեթիի
  • գուրիայի
  • փշավի
  • ռաչինի
  • աջարիայի
  • խևսուրի
  • թուշիի և այլ։

Վրացերեն բարբառների թվին է պատկանում նաև հրեա-վրացական բարբառը, որով խոսում են վրաստանաբնակ հրեաները, նրանց այն մասը, որն այժմ բնակվում է Իսրայելում։ Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 85.000 մարդ։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերենի մեջ թվերի անունները կառուցվում են պարզ անուններից, որոնք տասներկուսն են՝ 1-ერთი (էրթի), 2-ორი (օրի), 3-სამი (սամի), 4-ოთხი (օթխի), 5-ხუთი (խութի), 6-ექვსი (էքվսի), 7-შვიდი (շվիդի), 8-რვა (րվա), 9-ცხრა (ցխրա), 10-ათი (աթի), 20-ოცი (օցի) եւ 100-ასი (ասի)։

11-ից մինչև 19 թվերի անունները կազմվում են 1-ից մինչև 9 թվերի անուններին կցելով. առջևից՝ թ («աթիի» կրճատ ձևը) եւ ետևից՝ մետի (=ավելի)։ Որոշ պարագաներին նախածանցված թ-ն արմատական թվականի առաջին բաղաձայնի հետ միաձուլելով ձևավորում է մի նոր բաղաձայն՝ թ+ս→ց, թ+շ→չ, թ+ց→ց, կամ առաջ է բերում արմատի առաջին բաղաձայնների փոխատեղություն՝ թ+րվ→թվր։ 11-თერთმეტი (թերթմետի), 12-თორმეტი (թորմետի), 13-ცამეტი (ցամետի), 14-თოთხმეტი (թոթխմետի), 15-თხუთმეტი (թխութմետի), 16-თექვსმეტი (թեքվսմետի), 17-ჩვიდმეტი (չվիդմետի), 18-თვრამეტი (թվրամետի) եւ 19-ცხრამეტი (ցխրամետի)։

Շաբաթվա անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթվա առաջին չորս օրերի անունների կառուցվածքը նմանվում է նույն հայերենին՝

  • երկուշաբթի-ორშაბათი (օրշաբաթի)
  • երեքշաբթի-სამშაბათი (սամշաբաթի)
  • չորեքշաբթի-ოთხშაბათი (օթխշաբաթի)
  • հինգշաբթի-ხუთშაბათი (խութշաբաթի)

Գոյական Անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյականների ժամանակային կամ տարածական կապերը արտահայտելու համար կիրառվում են ածանցներ ու կապային բառեր, որոնք ունեն իրենց նշանակությունները՝

  • -վիթ՝ պես, նման (բավշվիվիթ՝ երեխայի նման)
  • -զե՝ վրա
  • -թան՝ քովը
  • -թան էրթադ՝ հետ, միասին (դեդասթան էրթադ՝ մայրիկի հետ միասին)
  • -շի՝ մեջ, ներս (քալաքշի՝ քաղաքի մեջ)
  • -դան՝ (որևէ մի տեղ)-էն
  • -գան՝ (որևէ մի անձ, առարկայ)-էն
  • գամո՝ պատճառով (շենս գամո՝ քո պատճառով)
  • գարդա՝ բացի
  • գարեշե՝ առանց (մշոբլեբիս գարեշե՝ առանց ծնողների)
  • -թվիս՝ համար (մեգոբրեբիսթվիս՝ ընկերների համար)
  • միեր՝ (միջոց)-ով
  • մագիվրադ՝ փոխարեն
  • միուխեդավադ՝ չնայած
  • շեսախեբ՝ մասին
  • շեմդեգ՝ հետո
  • -ծին՝ առաջ, միջև, դիմաց
  • -մդե՝ մինչեւ (խվալամդե՝ մինչև վաղը)

Դերանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակի մեջ բերված են բոլոր վեց անձնական դերանունների խոնարհումները՝

Ուղղական Գործառնական Տրական Սեռական Գործիական Մակբայական Կոչական
1ին դեմք (եզակի) մե մե մե չեմ(ս) չեմիթ չեմադ -
2րդ դեմք (եզակի) շեն շեն շեն շեն(ս) շենիթ շենադ շե՛
3րդ դեմք, խոսողի մոտ (եզակի) էս (ա)ման (ա)մաս (ա)միս (ա)միթ (ա)մադ -
3րդ դեմք, հասցեատիրոջ մոտ (եզակի) էկ մա(գա)ն մա(գա)ս մ(ագ)իս մ(ագ)իթ մա(գա)դ -
3րդ դեմք, հեռվից (եզակի) իս / իգի (ի)ման (ի)մաս (ի)միս (ի)միթ (ի)մադ -
1ին դեմք (հոգնակի) չվեն չվեն չվեն չվեն(ս) չվենիթ չվենադ -
2րդ դեմք (հոգնակի) թքվեն թքվեն թքվեն թքվեն(ս) թքվենիթ թքվենադ թքվե'
3րդ դեմք, խոսողին մոտ (հոգնակի) էսէնի (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ -
3րդ դէմք, հասցէատէրին մօտ (հոգնակի) էգէնի մա(գա)թ մա(գա)թ մա(գա)թ մա(գա)թ մա(գա)թ -
3րդ դեմք, հեռվից (հոգնակի) իսինի (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ -

Հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլով Եզակի թիվ Հոգնակի թիվ Հին ձևը հոգնակի թվի
Ուղղական წყალ – ი ծկղալ - ի წყლ – ებ – ი ծկղլ -եբ - ի წყალ – ნი ծկղալ - նի
Գործառնական წყალ – მა ծկղալ - մա წყლ – ებ – მა ծկղլ - եբ - մա წყალ – თ (ა) ծկղալ - թ (ա)
Սեռական წყალ – ის (ა) ծկղլ - իս (ա) წყლ – ებ – ის (ა) ծկղլ - եբ - իս (ա) წყალ – თ (ა) ծկղալ - թ (ա)
Տրական წყალ – ს (ა) ծկղալ - ս (ա) წყლ – ებ – ს (ა) ծկղլ - եբ - ս (ա) წყალ – თ (ა) ծկղալ - թ (ա)
Գործիական წყლ – ით (ა) ծկղլ - իթ (ա) წყლ – ებ – ით (ა) ծկղլ - եբ - իթ (ա) _
Մակբայական წყლ – ად (ა) ծկղլ - ադ (ա) წყლ – ებ – ად (ა) ծկղլ - եբ - ադ (ա) _
Կոչական წყალ – ო ծկղալ - ո წყლ – ებ – ო ծկղլ - եբ - ո წყალ – ნო ծկղալ - նո

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչիկ Բայրամյան, Վրաց լեզու, Երևան, 2010։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «վրացերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։