Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի (Կարծախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿարծախ, Ախալքալաքի շրջան
ՏարածաշրջանՍամցխե-Ջավախեթի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի
ԹեմՎիրահայոց թեմ
Օծման թվական1896 թ.
2012 թ. (վերաօծում)
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակՎերանորոգված
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1880-ական թթ.
Կառուցման ավարտ1896 թ.
Հիմնադրված1830-ական թթ.
Կառուցման արժեքմոտ 130.000 ռուբլի
13.25 մ
Երկարություն23.75 մ
Լայնություն13.25 մ
ՇինանյութՔար
Մակերես23.75 x 13.25 մ մ²

Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Կարծախ գյուղը տարածաշրջանիը ամենամարդաշատ գյուղերից էր, և գյուղի հին եկեղեցին, որը հիմնադրվել էր 1830-ական թվականներին, իր չափերով չէր բավարարում բնակչության կրոնական կարիքները հոգալուն։ Այս պատճառով 1880-ական թվականների վերջերին հին եկեղեցու տեղում սկսվում է նոր եկեղեցու կառուցումը, որի արժեքն էր 13.000 ռուբլի[3]։ Ժամանակի հայերեն մամուլը գրել է, որ գյուղացիները եկեղեցու շինարարության համար 21 կմ հեռավորությունից քար են բերել։ Համաձայն եկեղեցու պատի արձանագրության՝ շինարարությունն ավարտվել է 1894 թվականին[1], սակայն դեռևս կային անավարտ հատվածներ։ Հայտնի է, որ թիֆլիսեցի հայ Եգոր Ավագյան Դավթյանը 100 ռուբլի է տրամադրել եկեղեցու անավարտ հատվածների կառուցման համար[1][4]։

1896 թվականին եկեղեցու շենքն արդեն ամբողջությամբ կառուցվել էր, և սկսվել էր զանգակատան շինարարությունը։ Զանգը նվիրել էր թիֆլիսեցի Բագրատ Ալիբեգյանը, ով ներկա է եղել 1891 թվականին տեղի ունեցած եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Չցանկանալով, որ նորակառույց եկեղեցին ունենա հին, փոքր մաշված զանգ՝ նա պատվիրել է յոթ փուդ հինգ ֆունտ ծանրության նորաձույլ զանգ, որի վրա փորագրվել է հետևյալը՝ «Բագրատ Ալիբէգեանից ի յիշատակ իւր հանգուցեալ եղբօր Յարութիւն Ալիբէգեանի...»[4][5][6]: Հայտնի է, որ զանգակատան շինարարությունն ավարտվել է 1896 թվականին[4]։

Վերաբացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 13-ին՝ հայազգի հայտնի աշուխ Ջիվանու մեծարման տոնի նախորդ օրը, Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ վերաօծվեց Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին։ Վերաօծման արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ։ Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, խորանը, մկրտության ավազանը և սրբապատկերները[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին քարաշեն է և ունի 23.75 x 13.25 մ արտաքին չափեր[4]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արևմտյան մուտքի ճակատին առկա է եղել 9 տողից կազմված 1894 թվականով թվագրվող հայերեն արձանագրություն.

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԿԱՌՈՒ ՑԱՒ Ս(ՈՒՐԲ) ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՆՈՒՆ ՍՐԲՈՅ ԿԱՐ ԱՊԵՏԻՆ ՅՕՎՀԱՆՆՈՒ, ԱՐԴԵԱՄԲՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԺՈՂՈՎՐԴՈՑ ԿԱՐԶԱԽ ԳԵՂՋ, Ի ԹՈՒԱԿԱՆԻ ՓՐԿՉԻՆ 1894 ԵՒ ՀԱՅՈՑ ՌՅԽԳ, Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՄԿՐՏՉԻ Ա ԿԱԹՈՂԻԿՈ ՍԻ ԱՄ(ԵՆԱՅՆ) ՀԱՅՈՑ ԵՒ Ի ՔԱՀԱՆԱ ՅՈՒ(Թ)Ե(ԱՆ) Տ(Է)Ր ՄԱՐՏԻՐՈՍԻ ԱԲՈՎԵԱՆ[4]։

Եկեղեցու արևմտյան ճակտոնին՝ զանգակատան մոտ եղել է 1896 թվականով թվագրվող 6 տողանի հայերեն գրություն.

ԿԱՄԱՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԿԱՌՈՒՑԱՒ ԶԱՆ ԳԱԿՆԱՏՈՒՆՍ Ի ՅԻՇԱՏԱԿ ՍԱՐԳՍԻ, ԱՒ ԵՏԻՍԻ, ԶԱՐՈՒԽՏԻ, ԹԱԳՈՒՀԻՍ, ՓԱՌ ՆԱԿԷ, ՄԻՍԱՅԵԼԻ, ՀԱՅԿԱՆՈՒՇԻ ԱՂԱ ՊԱՊԵԱՆՑ, Ի 1896 ԱՄԻ ՓՐԿՉԻՆ ԵՒ ՀԱՅՈՑ ՌՅԽԵ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Սամվել Կարապետյան «Ջավախք», Երևան 2006թ., էջ 285։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Նոր-Դար», 1891, N 150, էջ 3։
  3. 3,0 3,1 3,2 Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Սամվել Կարապետյան «Ջավախք», Երևան 2006թ., էջ 286։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Նոր-Դար», 1896, N 180, էջ 3:
  6. «Նոր-Դար», 1898, N 13, էջ 4։