Բասենի գավառակ
Բասեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը Հասանկալա գյուղաքաղաքն էր։
Տարածքով համապատասխանում է պատմական Բասենի գավառին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI-XVII դարերում Բասենը գավառ էր և մտնում էր Էրզրումի նահանգի մեջ։ Գավառակը կոչում էին նաև Բասինլար։
1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գավառն առավել հայտնի էր Խորասանի օկրուգ անունով և մտնում էր Էրզրումի մարզի մեջ։
1915 թ.-ի Մեծ Եղեռնից հետո գավառակում հայ գրեթե չմնաց։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թ.-ին ուներ 46661 բնակիչ, որից 39007-ը մուսուլմաններ էին, 7225-ը հայերը, 369-ը այլք։ 1909 թ.-ին հայերի թիվը կազմում էր 124000 անձ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասենն ուներ արգավանդ հողեր և, ըստ այդմ էլ, զարգացած էր մշակությունը։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ուներ 17 արական և 2 դպրոց, որտեղ սովորում էին 960 աշակերտ, իսկ աշխատակազմը կազմում էր 38 անձ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 169 գյուղ, որից 57-ը հայաբնակ էին։ Գավառակը բաղկացած էր 5 գյուղախմբերից[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 610
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|