Դու (Բասենի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դու (այլ կիրառումներ)
Գյուղ
Դու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԲասենի Թույ, Դու Մեծ, Թյու, Թույա Մեծ, Տուի Վերին, Տու Մեծ, Տույքեբիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Դու, գյուղ պատմական Հայաստանում, Այրարատ նահանգի Բասեն գավառի արևմտյան մասում՝ Դևեբոյնի լեռների շրջանում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբերկանց դաշտում, Որդորու գյուղի մոտակայքում։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Բասենի Թույ, Դու Մեծ, Թյու, Թյու Մեծ, Թյույ, Թուի Վերին, Թույ, Թույա, Թույա Մեծ, Տուի Վերին, Տուի քեբիր, Տու Մեծ, Տույքեբիր։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը ըստ Պորֆեսոր Սեյսի առաջացել է աքքադերեն dur բառից, որը նշանակում է կայան, ամրոց, բնակության տեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գյուղը Հայաստանի առաջին բաժանման գծի վրա գտնվող բնակավայրերից էր[2] և մտնում էր հռոմեական կազմի մեջ։

Դուի մոտերքում 606 թվականին պարսիկներն ու բյուզանդացիները ճակատամարտ են ունեցել, որի ժամանակ հաղթել են բյուզանդացիները։

XX դարի սկզբներից գյուղը հայտնի էր Տույ կամ Տուի Մեծ անունով և գտնվում էր կիսավեր վիճակում։ Տեղի հայ բնակչությունը XIX դարում գաղթել է Ախալքալաքի շրջան[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 129
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 153

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]