Jump to content

Գոմաձոր (Բասենի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գոմաձոր
39°59′54″N 42°2′6″E / 39.99833°N 42.03500°E / 39.99833; 42.03500
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԳոմձոր, Կամացոր, Կոմաձոր, Կոմացոր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն970 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գոմաձոր (Բասենի գավառ) (Աշխարհ)##
Գոմաձոր (Բասենի գավառ) (Աշխարհ)

Գոմաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[2]։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Ամրագոմ գյուղի մոտ, Արաքսի աջ կողմի վտակներից մեկի ափին, Հասանկալա-Բայազետ ճանապարհի վրա։

Գյուղի մասին որպես գյուղաքաղաք հիշատակել է Ստեփանոս Ասողիկը (XI դար) 830-ական թվականներին բյուզանդական կայրս Թեոփիլոսի արշավանքների հետ կապված։

1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ գյուղի բնակչության մեծամասնությունը կոտորվեց։ Կենդանի մնացածները գաղթեցին Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 72 տուն՝ 436 բնակչով, 1909 թվականին՝ 160 տուն, իսկ 1914 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Մասնակի զբաղվում էին նաև արհեստներով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 936-937
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 151