Ջերասուն
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Ջերասուն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Ճառասուն, Ճերասուն, Ճիրասուն, Ճռասոն, Ճռասուն, Ջանասուր, Ջառասուն, Տիրացուի գյուղ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ջերասուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևելք, Արաքսի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Բասենի դաշտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 34 հայ գաղթել է Կովկաս։ Մնացած հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զոհվել է Կամախի կիրճում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 66 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին 120 տուն՝ հիմնականում հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 400