Դոդի
Գյուղ | ||
---|---|---|
Դոդի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Տոտի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դոդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառի Բասեն գավառակում։ Գտնվում էր Վերին Բասենում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մեծ մասը թուրքական սրից զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ։ XIX դարի 70-ական թվականների վերջին ուներ 42 տուն` 450 հայ բնակչով, 1909 թվականին` 57 տուն, իսկ Մեծ Եղեռնի նախօրեին՝ մոտ 500 հայ բնակիչ (57 տուն)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հիմնականում հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոդին ուներ Ս. Մայր Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Արշակունյան անունով փոքրիկ վարժարանը, որը 1878 թվականին ուներ 40 աշակերտ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 130
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |