Ալվար (Վերին Բասենի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվար (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ալվար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 154 մարդ (1878) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ալվարցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ալվար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում, Հասանկալա քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, Արաքսի վտակ Մուրց գետի աջ ափին, արգավանդ հարթավայրում, Ծիրանաց լեռներից 10 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվարը հիշատակվում է Ղազար Փարպեցու մոտ՝ V դարի 80-ական թվականների հայ ազատագրական պատերազմների առնչությամբ։ Ալվարի մասին մի քանի հիշատակություններ կան նաև XVII–XVIII դարերում։
Թուրքերի ճևշման տակ հետագայում Ալվարի հայ բնակիչների թիվը աստիճանաբար նվազել է։ Գյուղի հայկական թաղերը վերջնականապես ավերվել են Մեծ եղեռնի տարիներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1830 թվականին Ալվարից մոտ 20 հայ ընտանիք գաղթել և բնակվել են Արևելյան Հայաստանում։ Գյուղը 1877 - 1878 թվականին ուներ 154 հայ բնակիչ (22 տուն)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվարն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 102
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |