Jump to content

Օկոմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Օկոմի, ավան Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ավելի ուշ գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Հասանկալա գյուղաքաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ձախակողմյան Ուգում վտակի ափին։

Ժամանակին եղել է նշանավոր ավան Մեծ Հայքում։ XI դարում ունեցել է ավելի քան 30 000 բնակիչ։ 1021 թվականին Օկոմին ավերվել է Բյուզանդիայի Վասիլ կայրի ձեռքով։

Ըստ ուրարտական սեպագիր արձանագրությունների Կարս-Թորթում ճանապարհով անցնելիս այս բնակավայրով է անցել Մենուա թագավորը։

Ըստ Արիստակես Լաստիվետցու (XI դար) 1056 թվականին Օկոմին ենթարկվել է սելջուկ-թուրքերի ավերածություններին, որից հետո բնակավայրը վերածվել է անշուք գյուղի։

1829-1830 թվականներին գյուղի հայ բնակչության մի մասը գաղթել և հաստատվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 23 տուն` 161 հայ և 12 տուն` 84 թուրք, 1909 թվականին՝ 31 տուն հայ և 19 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

1870-ական թվականներին ուներ երկսեռ ուսումնարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 469