Ախա (Վերին Բասենի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ախա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունախեցի
Ախա (Վերին Բասենի գավառ) (Թուրքիա)##
Ախա (Վերին Բասենի գավառ) (Թուրքիա)

Ախա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Ծիրանաց լեռների արևմտյան փեշերին։ Գտնվում է Հասանկալայից 5 կմ հյուսիս՝ Հասանկալայի դաշտում, Ծիրանաց լեռների արևմտյան ստորոտին, Արաքս գետի ձախ կողմում։

Հնում եղել է ավան Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասենի գավառում։ XX դարի սկզնին ուներ 41 տուն բնակիչ։ 1912 թ.-ին ուներ ընդամենը 3 տուն հայ բնակիչ։

Ախան ուներ Ս. Աստվածածին եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարի սկիզբը։ Եկեղեցին XI դարում կառուցել էր Գրիգոր Մագիստրոսը։ Այն իրենից կենտրոնագմբեթ և սրբատաշ քարերով ճարտարապետական գեղեցիկ կառույց էր ներկայացնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 105 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 195