Դելիբաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելիբաբա (այլ կիրառումներ)
Գյուղ
Դելիբաբա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԴալիբաբա, Դալիլարքենդ, Դելի Բաբա, Դելիլերքենդ, Տելիպապա
Պաշտոնական լեզուՀայերեն (մինչև Մեծ եղեռնը)
Բնակչություն402 մարդ (1878)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Դելիբաբա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]: Գտնվում էր գավառի արևելյան մասում, Դելիբաբա լեռնանցքի արևմտյան մուտքի մոտ, գեղատեսիլ ձորում, Արաքսի աջ վտակներից մեկի ափին:

Գյուղն ընկած էր հին տարանցիկ ճանապարհի վրա, որը Պարսկաստանի կողմերից Կարինով ձգվում էր Տրապիզոն:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդ Կլախիվոն գյուղը կոչել է Դելիլերքենդ, նշելով որ այդտեղ դերվիշներ` դելիներ են բնակվել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո բնակչության մի մասը գաղթեց Արևելյան Հայաստան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 60 տուն` 402 հայ բնակչով:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անանսնապահությունն էր: Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիբաբայի Ցազըլը կոչված վայրում պահպանվել էր Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը: Գյուղն ուներ ճանապարհային կայան:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիբաբայում են ծնվել թարգմանիչ Գ. Ղուկասյանը (1898- ?) և դոկտոր Զ. Ղուկասյանը (1911-1981)[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 71