Jump to content

Ալաջա (Խորասանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաջա (այլ կիրառումներ)


Ալաջա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։

Մինչև 1878 թ.-ը հայաբնակ էր։

Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Գյուղում եղել է գույնզգույն քարերով կառուցված եկեղեցի, որն ըստ աղբյուրների կոչվել է Ալաքիլիսա վանք։ Վանքի համար էլ թուրքերը գյուղն անվանել են Ալաջա (խայտաբղետ)։ 1871 թվականից եկեղեցին այլևս չէր գործում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 65
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն