Պատիճվան
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Պատիճվան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Բադիջվան, Պադիժվան, Պատժվան, Պատիժվան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 25300 |
Պատիճվան, գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Օկոմի գյուղ մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի տարիներին հայերը ցրվեցին այլ երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում եղել է բազմամարդ գյուղ և ունեցել է մոտ 1500 բնակիչ։ XIX դարի 70-ական թվականներին գյուղն ուներ 30-50 տուն հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն հայտնի էր իր մեղրով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատիճվանն ուներ մեծ ավերակ եկեղեցի և կարմիր քարերով կանուն եկեղեցի, որը գտնվում էր գերեզմանոցի մեջ։ Եկեղեցի դռան վերևում կար 1658 թվականի արձանագրություն, որտեղ հիշատակված էր կառուցողի անունը։ Բնակավայրի մոտ էր գտնվում Պատժվան դղյակը, որը եղել է գրչության կենտրոն։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 310