Տարխոճա
Գյուղ | |
---|---|
Տարխոճա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարխոճա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գյուղն իրենից ներկայացնում էր Տարխոջա Ներքին և Տարխոջա Վերին գյուղերը միասին վերցրած։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի 70-ական թվականների վերջին ուներ 200 (20 տուն) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարխոճան ուներ Սուրբ Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Տրդատյան հայկական վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 55
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 616)։ ![]() |