Մժնկերտ Ներքին (Ստորին Բասենի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մժնկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մժնկերտ Ներքին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներՄաժանկերտ, Մանազկերտ,Մջնկերտ, Պժնկերտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Մժնկերտ Ներքին, գյուղ (քաղաք, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, Սարիղամիշ տանող ճանապարհին:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրի անվանումը կապված է հայոց Արտաշես Ա թագավորի որդի Մաժանի անվան հետ:

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Մաժանկերտ, Մանազկերտ, Մեժինկերտ, Մեջենգերդ, Մեջենգերտ, Մեջենկերտ, Մեջենկերտ Ներքին, Մեջենկիրտ, Միջինգերտ, Մեջինկերտ, Մեջինկերտ Ներքին, Մընժընկերտ, Մժնկերտ, Մժնկերտ Ստորին, Միճինկիրտ, Միջինկիրտ, Մծնկերտ, Մնժնկերտ, Մնջընկերտ, Մջնկերտ, Պժնկերտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դար): Միջին դարերում եղել է եպիսկոպոսանիստ:

Ըստ թուրքական աղբյուրներ XVII դարում գյուղը հանդիսանում էր Մժնկերտի վագառի (Ստորին Բասեն) կենտրոնը:

Մեզ է հասել 1336 թվականին գրված մի Ավետարան:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 79 բնակիչ: Ըստ իտալացի ճանապարհորդ Ջեմելիի Մժնկերտ Ներքինն եղել է բազմամարդ բնակավայր՝ ուր բնակվել են 500 տուն հայ բնակիչ: Գյուղը դատարկվել է XIX դարի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով: XX դարի սկբներին այն ուներ ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկարգործությունն ու առևտուրն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մժնկերտ Ներքինի մոտ գտնվում են 6-7 մետր հաստություն ունեցող հին բերդի ավերակներ: Բերդի ամրոցի արևելյան կողմում՝ լեռան մեջ փորված են մի քանի եկեղեցիներ: Գյուղն ունեցել է 7 գերեզմանոց, որոնցից մեկում թաղված է տաղասաց Խաչատուր Կեչառեցին (XIII դար)[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814