Հինձք
Գյուղ | |
---|---|
Հինձք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Գինս, Խինծ, Խինծք, Խինձ, Կարմիր վանք, Հինծիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հինձք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]: Գտնվում էր Էրզրում քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք: Մտնում էր Վերին Բասենի կազմի մեջ:
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գինս, Խինծ, Խինծք, Խինձ, Խինձք, Խինցիկ, Կարմիր վանք, Հինծ, Հինծի, Հինծիկ, Հինծք, Հինձ, Հինձի, Հինոք, Հինս, Հինց, Հինցիկ, Հնծուկ, Հնձուկ, Հնձուկ գեղ, Հնձուց գյուղ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաբնակ և մարդաշատ գյուղ էր: Գյուղի բնակիչները տարբեր ժամանակներում գաղթել են Կոմկաս: 1830-ականներին բավական թվով հայեր գաղթել և բնակություն են հաստատել Ախալցխայի գավառի Սխվիլիս ու Սաղել գյուղերում: Հինձքի հայ բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին ուներ 200 տուն՝ 1300 հայ բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր: Մասնակի զբաղվում էին նաև առևտրով և արհեստներով:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինձքն ուներ 2 եկեղեցի: Գյուղի շրջակայքում կային զանազան հնություններ: Գյուղից 3-3.5 կմ հեռու գտնվում էր հայտնի Հնձուց վանքը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ տղաների նախակրթարան:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինձքում է ծնվել տաղերգու Կարապետ Հնձեցին (1736-1790)[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 415