Որդորու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Որդորու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲասենի գավառակ
Այլ անվանումներԴու Փոքր, Թյու Փոքր, Հորդրու, Որդրու, Օրդունիր, Օրտու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Որդորու (Աշխարհ)##
Որդորու (Աշխարհ)

Որդորու, գյուղ (ավան) պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Բասեն գավառում, իսկ ապա Դու Փոքր անունով գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Բասեն գավառի արևելյան մասում, Դու գյուղի մոտակայքում։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ սահմանն անցել է գյուղի մոտակայքով։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դու Փոքր, Թյու Փոքր, Թույա, Հորդրու, Որդրու, Որդու, Որդունոց, Տուի Ներքին, Տուի Սագիր, Տույ Փոքր, Օրդորու, Օրդրո, Օրդրու, Օրդունիր, Օրտու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդորուն հանդիսացել է Որդունի նախարական տան ոստանը։ Այստեղ էր նստում նաև Բասենի եպիսկոպոսը։ 4-րդ դարում, Խոսրով Կոտակի օրոք Որդորուն, Որդունի նախարարության մյուս կալվածքների հետ միասին, ամբողջությամբ անցնում է Բասենի եպիսկոպոսական թեմին[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին գյուղն արդեն ուներ մի քանի տուն թուրք բնակիչ և կոչվում էր Թյու Փոքր[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 129։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 181

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]