Ալիճագրակ
Գյուղ | |
---|---|
Ալիճագրակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Արուճագրակ, Ալիջակրակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 560[1] մարդ (1877-1878) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ալիճագրակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ալիճագրակ[2][3], Արուճագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակի արևելյան սահմանագլխին, Երասխի հովտում։ Գտնվում է Ալիջա գետի հովտում։
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը կրել է Ալիաջակրակ, Ալիճակռակ, Ալիճեքրեկ, Ալիջագրակ, Ալիջակրախ, Ալիջակրակ, Ալիջակրաղ, Ալիջակրեք, Ալիջաքրաք, Արուճագրակ, Արուճակրակ, Արուջագրակ և Արուջակրակ անվանումները[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում կոչվել է Արուճագրակ։ Ֆրանսիացի ճանապարհորդ Տավեռնիեն 1655 թվականի մարտին ութ օր մնացել է Ալիճագարակում և նկարագրել այն։ Գյուղը գետնափոր տներ է ունեցել[1]։
1877–1878 թվականներին ունեցել է 560 հայ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ալիճագարակի բնակչության մի մասը զոհվել, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։ Գյուղը հայտնի էր իր ընտիր ցորենով[1]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիճագարակն ուներ հայկական եկեղեցի։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 86
- ↑ «ՀՍՀ, «Բասեն» հոդված»։ Վերցված է 2016 Դեկտեմբեր 9
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան (1986)։ ««Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), հ. 1»։ Երևանի Համալսարանի հրատարակչություն։ էջ 86։ Վերցված է 2016 Դեկտեմբեր 9