Միատուն (Վերին Բասենի գավառ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միատուն (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Միատուն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բասենի գավառակ |
Այլ անվանումներ | Միադին, Միադում, Միուտակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1829) |
Ժամային գոտի | UTC+3 |
Միատուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]: Գտնվում էր Հասանկալա գյուղաքաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ավազանի գետակներից մեկի ափին:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ մինչև 1828-1829 թվականները: Պատերազմի տարիներին բնակիչները գաղթել են Ալեքսանդրապոլի գավառ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 40 տուն բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հյուսիսում կար գերեզմանատուն, որտեղ մինչև 1870-ական թվականները կանգուն էր մնացել մատուռը: Մատուռի մոտ կային ջրավազան և 2 խաչքար[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 816