Բաբերդի գավառակ
Արտաքին տեսք
| Գավառակ | |
|---|---|
| Բաբերդ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
| Գավառ | Էրզրումի գավառ |
| Այլ անվանումներ | Բայբերդ, Բայբուրդ, Պայպուրթ, Պայպուրտ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Տեղաբնականուն | Բաբերդցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Բաբերդ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ 1882 թ.-ից մտնում էր Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառի կազմում։ Կենտրոնը Բաբերդ քաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբերդն իր տարածքով ընդգրկում է Ճորոխ գետի ավազանը։ Բաբերդն ունի բարեբեր հողեր և անտառներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակի կլիման խիստ է։ Ձմեռները երկարատև են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թ.-ի Մեծ Եղեռնին հայերը ենթարկվեցին զանգվածային ջարդերի և գավառակը հայաթափվեց։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբերդի մի քանի տասնյակ գյուղեր զուտ հայաբնակ էին, իսկ մյուսներում հայերի հետ միասին ապրում էին նաև թուրքեր, հույներ և լազեր։ Բաբերդում թուրքերից հետո մեծամասնություն էին կազմում հայերը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով՝ ոսկերչություն, մետաղագործություն և գորգագործություն։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերն ունեին եկեղեցիներ և վարժարաններ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 527
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| ||||||||||||||||||||||