Վարզահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Վարզահան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներՎարազահան, Վարզագան, Վարզախան, Վարզական, Վարզեհան, Վարզըհան, Վարզհան, Վարզուխան, Վարզուհան, Վարձախան, Վարձական, Վարձահան, Վարձուխան, Ուչքիլիսա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Վարզահան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]: Գտնվում էր Բաբերդ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք, Վարջինե գետի ձախ ափի տարածքում, Բաբերդ-Գյումուշխանե ճանապարհից աջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը 1314 թվականի ձեռագիր հիշատակարանում հիշատակվել է Վարզեհան անվանմամբ: Բնակավայրը նախկինում շատ մեծ է եղել և ունեցել է 1800 բնակիչ, սակայն թուրքերի ու լազերի հարձակումների պատճառով այն աստիճանաբար փոքրացել է:

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի կողմից տեղի ողջ բնակչությունը սրի է քաշվել:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 100 տուն` 700 զուտ հայ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, երկրագործությունն ու առևտուրն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հին ու ընդարձակ գերեզմանոց` խոյաքանդակ տապանաքարերով:

Վարզահանն ուներ 3 եկեղեցիներ`

  • Ս. Աստվածածին, կառուցված 1283 թ.
  • Ս. Գևորգ, կառուցված 1340 թ.
  • Ս. Սարգիս, կառուցված 1346 թ.

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան, որտեղ մինչև 1915 թվականը սովորում էին 100 տղա և աղջիկ[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 787