Jump to content

Ռուշտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռուշտի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 32 կմ արևմուտք, Ռուշտի գետի ձախ ափին։

Գյուղն ավերվել, բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ և 5 տուն քուրդ, իսկ 1914 թվականին՝ 55 տուն` 700 բնակչով, որից մեծ մասը հայեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի ու կտավատի մշակություն, անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու արհեստներն էր։ Արհեստներից հատկապես զբաղվում էին գորգագործությամբ և կաշկակարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուշտին ուներ 1285 թվականին կառուցված Ս. Սարգիս անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 452
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 33