Օձտեղ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Օձտեղ | ||
| 40°21′26″N 40°2′45″E / 40.35722°N 40.04583°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Բաբերդի գավառակ | |
| Այլ անվանումներ | Ոստեղ, Ուսլուգ, Ուստեկ, Ուստիկ, Ուստիկ-Օձտեղ, Օձագեղ, Օձատեղ, Օձգեղ, Օձդեղ, Օձտիղ, Օսլուկ, Օստեգ, Օստեղ, Օստրիխ, Օստրիդ, Օստյուկ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼162 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Օձտեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[2]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, Ճորոխ գետի ձախ կողմում, Բալախոռ գետի բարեբեր ու ջրառատ ափին, Բաբերդ-Տրապիզոն ճանապարհից աջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին XVII դարում Օձագեղ, Օձատեղ, Ոստեղ ձևերով հիշատակել է Գրիգոր Դարանաղցին։
1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ հայերը բռնի մուսուլմանացվել են։ Գյուղը վերջնականապես հայաթափ է եղել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 15 տուն հայ և 20 տուն թուրք, իսկ 1909 թվականին՝ 42 տուն հայ և 40 տուն այլազգի բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օձտեղում մի քարաժայռի վրա գտնվում էր Ս. Լուսավորիչ վանքը։ Վանքի եկեղեցու և քարաժայռի վրա կային փաթաթված օձերի քանդակներ, որից էլ գյուղը ստացել է իր անունը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 473
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
