Jump to content

Քսանթագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քսանթագ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 30 կմ հարավ-արևմուտք, Ճորոխ գետի աջ կողմի Լոռի վտակի ափին։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը առաջացել է գյուղի վանքերում պահված թագերի քանակից, որոնց թիվը 20-ն էր։

1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ թուրքերը սրախողխող են արել 400 մարդու։ Փրկվածները, որոնք մեծ մասամբ կանայք էին, հավատափոխ են արվելլ։ Գյուղի եկեղեցին վերածվել է մզկիթի։ 1915 թվականին ողջ հայերեին բռնագեղթեցրել են և գյուղում բնակություն են հաստատել թուրքեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 86 տուն, 1909 թվականին՝ 158 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանթագն ուներ Ս. Աստվածածին եկեղեցին, որը 1895 թվականին վերածվել է մզկիթի։ Գյուղում է գտնվել Քսանթագ վանքը, որն ունեցել է 20 վանք-եկեղեցի և յուրաքանչյուրում պահված էր մեկ թագ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 445