Ավերակ (Բաբերդի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավերակ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ավերակ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Բաբերդի գավառակ | |
| Այլ անվանումներ | Ավերեք, Ավիրակ, Էվերեկ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼480 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Ավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում` Էրզրում–Տրապիզոն ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ եղեռնի տարիներին Ավերակի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է, իսկ փրկվածները կամ հավատափոխ են եղել կամ էլ գաղթել են օտար երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ, իսկ 1909 թվականին`մոտ 200 տուն բնակիչ, որից 110 տունը՝ հայ, իսկ մնացած 90-ը` թուրքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ, իսկ Էրզրումից եկած հայերը, բացի երկրագործությունից, զբաղվում էին նաև երկաթագործությամբ (պայտագոբծության և այլն)։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում Քամի զորավոր ուխտատեղին, որին թուրքերը կոչում են Ելզիարաթ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից 1870-ական թվականներից սկսած գործում էր վարժարան, որն այդ տարիներին ուներ 30 աշակերտ։ 1914 թվականին վարժարանն ուներ 220 աշակերտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 362
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 617)։ |
