Առյուծկա
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Առյուծկա | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Բաբերդի գավառակ | |
| Այլ անվանումներ | Առուծնկա | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼49 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | առյուծկայեցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Առյուծկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, Բաբերդ (Բայբուրդ) քաղաքից հարավ, Ճորոխ գետի ձախակողմյան վտակ Առյուծկայի արգավանդ հովտում։
Տեղական ճանապարհով կապված էր Բաբերդ քաղաքի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առյուծկան ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Գյուղն ամայացել է 1916-1916 թվականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 57 տուն` 594 հայ բանկչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մասամբ՝ անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առյուծկան ուներ եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ նախակրթական վարժարան, որտեղ սովորում էին 120 աշակերտներ։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1183 թվականին ոմն Հովսեփ գրիչ Առյուծկայում գրել է մի Ավետարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 329
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |
