Քարավերակ
Գյուղ | ||
---|---|---|
Քարավերակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Կարավեր, Կարավերագ, Կարավերակ, Քարավարակ, Քարավեր, Քարավրակ, Քարեվրակ, Քարիվրակ, Քարվրակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 69000 | |
|
Քարավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմից վտակ Քարավերի լեռնային ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականի կոտարածների ժամանակ փրկվածները բռնի հավատափոխ են եղել։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 52 տուն, 1909 թվականին` 185 տուն, իսկ 1914 թվականին` 230 տուն` 2500 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր։ Զբաղվում էին նաև առևտրով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Ս. Գևորգ անունով մատուռ։ Գյուղից 2-3 կմ հարավ գտնվում է Քարավրակի Ս. Նշան ավերակ վանքը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գյուղում գործում էր դպրոց, որն ուներ 150 աշակերտ և 4 ուսուցիչ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 320