Բլուր (Բաբերդի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլուր (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Բլուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բաբերդի գավառակ |
Այլ անվանումներ | Պլուր, Պուլուր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բլուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 30 կմ արևմուտք, Տրապիզոն-Երզնկա ճանապարհից արևելք, Ճորոխ գետի ձախ ափին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականի կոտորածների ժամանակ գյուղի եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ հայ բնակչությունը բռնի դավանափոխ արվեց:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից 112 տունը հայեր էին: Հայերն ապրում էին առանձին թաղամասում:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլուրն ուներ 1840 թվականին կառուցված Ս. Գևորգ անունով եկեղեցի: Գյուղի հարավ` աղբյուրաշատ լեռնոտ վայրում գտնվում էր Ս. Մարտիրոս եկեղեցու ավերակները, որոնք հին վանքի ավերակներ են եղել: Գյուղի մոտակայքում կային Ս. Եղիա և Ս. Վարվառե ուխտավայրերը, որոնք նույնպես ժամանակին վանքեր են եղել:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 704