Jump to content

Թոմլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Թոմլա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 10 կմ հյուսիս, Ճորոխ գետի միջին հոսանքի ձախ կողմում, Բալախոռի դաշտում։

Գյուղն ավերվեց, իսկ բնակչությունը կոտորովեց կամ բռնությամբ տեղահանվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 30, 1909 թվականին՝ 50, իսկ 1915 թվականին՝ 57 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմլան ուներ 1266 թվականին կառուցված Ս. Համբարձում եկեղեցին։ Գյուղի մոտակայքում գտնվում էին Ս. Թեոդորոս, Ս. Խաղճունյաց և Ս. Վարզահան վանքերը։

Գյուղն ուներ վարժարան, որտեղ ուսանում էին 50 աշակերտ և դասավանդում էին 2 ուսուցիչ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 469
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 434