Խնուսի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառ
Խնուս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԽնուսցի
Ժամային գոտիUTC+3

Խնուս, գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը ստեղծվել է XVII դարում` թուրքական տիրապետության տարիներին և մտցրվել է Էրզրումի վիլայեթի կազմում:

VIII դարից գավառակի տարածքում իշխել են Մամիկոնյանները, իսկ ապա կայսիկները, Մերվանյանները, Խլաթի Շահարմենները, իսկ վերջում սելջուկներն ու մոնղոլները:

1555 թվականի բաժանումով գավառը պատկանում էր թուրքերին: XVIII դարում գավառը մտցվել է Բայազետի փաշայության Խնուսի հյուքմենության մեջ: 1829 թվականին Էրզրում փաշայության մեջ:

XIX դարի նոր բաժանումով գավառը որպես գավառակ մտցրվում է Էրզրումի վիլայեթի մեջ:

Գավառը հարևան Մուշի և Սասունի նման ունեցել է կիսանկախ վիճակ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 755