Կիսկիմի գավառակ
Գավառակ | |
---|---|
Կիսկիմ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Կիսկին, Կիցկա, Քեսկիմ, Քիսգիմ, Քիսքիմ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կիսկիմցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կիսկիմ, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, Ճորոխ գետի միջին հովտում։ Ընդգրկում էր նախկին Բերդագրակ գավառակի տարածքը։ Ուներ մոտ 20 գյուղ։ Կենտրոնն էր Կիսկիմ գյուղը (Ճորոխի աջ ափին), որը հիշատակվում, է 16-րդ դարի սկզբին (1512) որպես ենթակա Սպերի իշխանին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքն ընդգրկում էր Թորթում և Ճորոխ գետերի ջրբաժան լեռներից արևմուտքը՝ Ճորոխ գետի հովիտը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1829 թվականին գավառակը մտնում էր Ախլցխայի փաշայության մեջ։ Կիսկիմի քրիստոնյա հայերը զնագվածային կոտորածների են ենթարկվել 1915-1917 թվականներին։ Փրկվածները ապաստանել են Կովկասում, Ուկրաինայում և այլուր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Վ. Քինեի Կիսկիմը 1891 թվականին ուներ 29 951 բնակիչ, որից 5954-ը՝ հայեր, մյուսները թուրքեր, բռնությամբ իսլամ ընդունած հայեր և լազեր։
20-րդ դարի սկզբին բնակչության մեծ մասը իսլամադավան հայ էին (բռնի կրոնափոխ եղած 18-րդ դարի վերջում), կային նաև հայ քրիստոնյաներ (հիմնականում՝ Կարմիրք, Կուդրաշեն, Մոխրկուտ գյուղերում)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին տնտեսության հիմնական ճյուղերը՝ այգեգործությունը, խաղողագործությունը, մեղվաբուծությունը և անասնապահությունն էին։ Զբաղվում էին նաև արհեստներով։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսկիմն ուներ պղնձի, երկաթի և արծաթի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսկիմի տարածքում կար հին հայկական բերդերի, դղյակների և վանքերի ավերակներ։ Միջին դարերում Մամիկոնյան, Բագրատունի և Պահլավունի նախարարներն իրենց կալվածքներն ունեին Կիսկիմում։
Բոլոր հայկական գյուղերն ունեին եկեղեցի և դպրոց։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսկիմը բաժանվում էր 5 գյուղախմբերի։ 1909 թվականին ուներ 68 գյուղ, որից 24-ը հայաբնակ էին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 143
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։ ![]() |