Սունինց
Արտաքին տեսք
Սունինց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Խոտրջուր գետի հովտում։ Մտնում էր Խոտորջուր գյուղախմբի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տարագրվել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 180 տուն՝ 1260 հայ բնակչով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սունինցն ուներ 2 քարաշեն եկեղեցի, 1 մատուռ, կամուրջ՝ գետի վրա։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բաժանված էր Խաչկա, Լատվենց, Մլքենց, Քամարենց և Կողեր կոչվող թաղերի։ Ուներ քարաշեն 1-3 հարկանի տներ, որոնց կից կային այգիներ ու պարտեզներ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սունինցում է ծնվել անվանի նկարիչ Արսեն Շապանյանը (1864-1949)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 710
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|