Խևակ
Գյուղ | ||
---|---|---|
Խևակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Խևա, Խևի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
|
Խևակ, հայախոս մուսուլմանական գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում: Գտնվում էր Խաչեքար կամ Քաջքար լեռան արևելյան ստորոտին, Կիսկիմ ավանից հյուսիս, Ճորոխի միջին հոսանքի փախ կողմում, նրա Պարխալ վտակի ձախակողմյան Կոբակսու վտակի ակունքների մոտ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի միջով անցնում է Բեժանգետ գետակը, որը նաև կոչվում է Խևակու գետ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խևակի քրիստոնյա հայերը (մոտ 200 տուն) XIX դարի 1-ին կեսին ստիպողաբար ընդունել են իսլամ կամ փախել և ապաստանել Խոտորջրում ու Կաբինում։ XX դարի սկզբին գյուղում մնացել էր ընդամենը 10 տուն հայ բնակիչ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր մեղվաբուծությամբ (գյուղը հռչակված էր ընտիր մեղրով), հողագործությամբ, անասնապահությամբ[1]:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խևակի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցին 1980 թվականի դրությամբ դեռ կանգուն էր:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 720
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ ![]() |