Օշնաղ
Գյուղ | ||
---|---|---|
Օշնաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Ոշնաղ, Ոջնաղ, Օշնախ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
|
Օշնաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]: Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, Օշնաղ գետակի ափին, այգեվետ հովտում:
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ոշնաղ, Ոչնաղ, Ոջնաղ, Որնջահաղ, Որնջաղ, Որնջհաղ, Որջնաղ, Որջնհաղ, Օլնաղ, Օշնագ, Օշնագի, Օշնախ, Օշնակ, Օչնաղ, Օչնաս:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի գյուղը Ղազար Փարպեցու հիշատակած Որջնհաղ գյուղն է: Ըստ Ղազար Փարպեցու այստեղ Վարդան Մամիկոնյանի մահից (451 թ.) հետո Օշնաղ ամրոցում ապաստան է գտել վերջինիս եղբայրը՝ Հմայակ Մամիկոնյանը, որը պարսիկների դեմ մղված պատերզամում այստեղ էլ զոհվել է: Գյուղում Հմայակ Մամիկոնյանի գերեզմանի վրա մի մատուռ էր շինված, որտեղ մշտապես ուխտի էին գալիս Կարմիրք գյուղի բնակիչները: Վահան Մամիկոնյան սպարապետը 480-484 թվականներին պարսիկների դեմ մղված կռիվների ժամանակ հաճախ քաշվում էր Տայքի այս վայրերը՝ հատկապես Որջնհաղ գյուղ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ թուրք և լազ բնակիչ:
Պամտամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օշնաղում կար եկեղեցու ավերակներ և գերեզմանոց: Գյուղի հյուսիս-արևմուտքում Ճորոխի լեռնային անմատչելի ափին, գտնվում էին հին Օշնաղ իշխանական ամրոցի ավերակները, դղյակների և տաճարների ավերակներ[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 484
|