Խաշուտ (Կիսկիմի գավառ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաշուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Խաշուտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Կիսկիմի գավառակ |
Այլ անվանումներ | Խաշնուտ, Խաշուդ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1921 թ.) |
Ժամային գոտի | UTC+3 |
Խաշուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]: Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 33 կմ հարավ, Թորթումի ձախակողմյան Խաշուտ վտակի միջին հոսանքի աջ ափին, տեղական ճանապարհների հատման վայրում:
Ըստ Ղևոնդ Ալիշանի Խաշուտը Մեծ Հայքի Տայք աշխարհի Թորթումի շրջանի Երաշխուտ գյուղն է:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի արգավանդ հողեր: Տարածքն անտառազուրկ է:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 22 տուն բնակիչ: 1921 թվականին նախկին հայ բնակչությունը արդեն մուսուլմանացված էր[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2018 հունվարի 25
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 658-659
|