Կիսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կիսակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԳիսակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն434 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկիսակցի
Ժամային գոտիUTC+3

Կիսակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Խոտորջրի յոթ թաղերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները տեղահանվել են և բնաջնջվել։ Կենդանի է մնացել ընդամենը 21 մարդ, որոնք բնակություն են հաստատել Կովկասում և Ուկրաինայում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 434 (62 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսակում էր տեղավորված Խոտորջրի առաջնորդարանը։ Գյուղից հյուսիս՝ Լիպյատինց թաղամասում, գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (կառուցված 1770-1780 թվականներին, 1896-1898 թվականներին նրա տեղում կառուցվել է ավելի ընդարձակ, քարաշեն եկեղեցի) և հին գերեզմանոց։ Հորքուրանց թաղամասում կար մեկ մատուռ։

Գյուղի մոտ պահպանվում էր հին բերդի կիսավեր աշտարակը։ Տեղացիներիը այն կոչում էին Կիսակու կամ Լիպայտինց բերդ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տները քարաշեն էին, մեծ մասամբ՝ եռահարկ։ Գյուղը բաժանված էր երեք թաղամասերի՝ Լիպայտինց, Հորքուրանց և Հին Կիսակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսակն ուներ վարժարան[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 142

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 444